Հասարակական

Ադրբեջանի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգելու որոշումը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ադրբեջանում կեղծ մեղադրանքներով կալանավորված Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի բողոքը և ուժի մեջ է թողել նրա կալանքը 4 ամսով երկարաձգելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հունվարի 25-ին առաջին ատյանի դատարանը Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 4 ամսով երկարաձգելու որոշում էր կայացրել։ Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանին 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել 2023 թվականի սեպտեմբերի 28-ին։ Նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված ստորաբաժանումներ և/կամ խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։ Ադրբեջանի իրավապահ մարմինները Վարդանյանին ապօրինի առևանգել և ձերբակալել էին Լաչինի միջանցքից՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում