Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ,26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը ու Վրաստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ամփոփելով Հայաստան-Վրաստան միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները։
«Դե-ֆակտո մենք առանց այն էլ ռազմավարական գործընկերներ էինք։ Այսօր արդեն, կարելի է ասել, այս իրականությունը ձևակերպվեց։ Այսօր պաշտոնապես ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համաձայնագիր»,- ասաց Ղարիբաշվիլին։