ԱԳ նախարարը ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման հարցում միջազգային հանրության գործուն քայլերի անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական կողմը չունի գործիքակազմ հետևելու և տեղեկանալու, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ցավոք, այսօր մենք չունենք գործիքակազմ հետևելու կամ հավաստի կերպով տեղեկանալու, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության հետ, բայց մենք կարող ենք դատողություններ անել նախորդիվ հնչած կամ տեսած դեպքերից։ Չենք մոռանում, որ օրինակ՝ Ադրբեջանի նախագահն ուղղակի ցուցում էր տալիս վերացնել եկեղեցիների վրայից հայկական արձանագրությունները և վիմագրությունները՝ պնդում անելով, որ դրանք հայկական ժառանգություն չեն»,- ասաց Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ հայկական կողմը իր մտահոգությունները հրապարակավ բարձրաձայնել է, նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ է աշխատում այս ուղղությամբ։

«Մեծ հույս ունեմ, որ հնարավոր կլինի այս ուղղությամբ ինչ-որ գործուն քայլեր ունենալ և կանխել մշակութային ժառանգության վերացումը։ Սա այն դեպքն է, որ իսկապես կարող ենք ասել, որ շոշափելի և էական անելիք ունի նաև միջազգային հանրությունը, առնվազն այն պատճառով, որ հայկական մշակութային ժառանգությունը համաշխարհային մշակութային ժառանգության շատ կարևոր բաղկացուցիչ են»,- եզրափակեց Միրզոյանը։

Հայերեն فارسی Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս