Կանադան կարող է վերացնել զենքի վաճառքի էմբարգոն Թուրքիայի նկատմամբ․ Հայ դատի հանձնախումբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի մոտ հիմնավոր մտահոգություն է առկա առ այն, որ Կանադան կարող է չեղարկել Թուրքիայի նկատմամբ սահմանված՝ ռազմական արտադրանքի վաճառքի էմբարգոն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես նշվում է ՀՅԴ բյուրոյի հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, այս քայլը կարող է ձեռնարկվել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործարքի շրջանակում։

«Թուրքիայի նկատմաբ կիրառվող զենքի էմբարգոյի վերացումը հատկապես վտանգավոր է կանադաթուրքական ռազմական առևտրի վերջին սկանդալային բացահայտումներից հետո, երբ 2019թ․ պաշտոնական Օտտավան թույլատրել էր անօդաչուներում կիրառվող L3Harris/WESCAM տեխնոլոգիաների վաճառքը Անկարային, ինչը հանդիսանում էր «Բայրակթար» անօդաչուների մրցունակությունն ապահովող առանցքային դետալներից մեկը։ Հետագա հետաքննությունն ապացուցել էր այդ տեխնոլոգիաների փոխանցումը Ադրբեջանին, ինչն արգելված էր։ Բացահայտվել էին թուրքական այլ զեղծարարություններ ևս։ Մասնավորապես, կանադական տեխնոլոգիան, համապատասխան թուրքական դիմումի, ենթակա էր կիրառման ոչ թե հարձակողական, այլ հետախուզական անօդաչուների համար։ Պետական այս հետաքննությունից հետո, կանադական կողմը, Հայ դատի Կանադայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում, Թուրքիայի նկատմամբ կիրառեց ռազմական արտադրանքի վաճառքի էմբարգո։

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի դիրքորոշմամբ՝ Կանադան չպետք է մեղսակից լինի թուրք-ադրբեջանական ռազմական հանցագործություններին` նպաստելով նրանց ռազմական զինանոցների ընդլայնմանը: Խարդախ մտադրություններ ունեցող պետություններին զենքի վաճառքը խախտում է Կանադայի զենքի արտահանման կանոնները՝ զգալի վտանգ ներկայացնելով տարածաշրջանային կայունությանը: Տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ Կանադայի հայտարարած առաջնահերթություններին համահունչ՝ Օտտավան պետք է չչեղարկի զենքի վաճառքի էմբարգոն։

Հաշվի առնելով թուրքական նախկին զեղծարարություններն ու զենքի ձեռքբերման կանոնների խախտումները, ինչպես նաև Թուրքիայի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հանդեպ սպառնալիքները՝ Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը կոչ է անում ցուցաբերել առավելագույն զգուշություն և առաջնահերթություն տալ տարածաշրջանային կայունությանը, խաղաղությանը և մարդու իրավունքներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայերեն English Español Русский Türkçe 中文

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres