Տնտեսություն

Բիբլոս Բանկ Արմենիան կհովանավորի CaseKey թիմի մասնակցությունը Բուդապեշտի միջազգային մրցույթին

3 րոպեի ընթերցում

Բիբլոս Բանկ Արմենիան կհովանավորի CaseKey թիմի մասնակցությունը Բուդապեշտի միջազգային մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բիբլոս Բանկ Արմենիան կհովանավորի CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի հավաքական թիմի մասնակցությունը գարնանը Բուդապեշտում կայանալիք Կորվինի անվան համալսարանի բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթին՝ CUBE 2024-ին։

Մի քանի ամիս տևած նախապատրաստական աշխատանքների արդյունքում ընտրվել են CaseKey 2023-ի գալա միջոցառման գլխավոր քեյսի եզրափակիչ փուլ անցած 4 մասնակից, որոնք համապատասխանում են խնդիրների լուծման միջազգային մրցույթի պահանջներին։ Նրանց հետ Բուդապեշտ կմեկնի նաև երկու քոուչ։

Ապրիլի 4-11-ը կայանալիք մրցույթին թիմերը կլուծեն 3 քեյս՝ ընդհանուր բիզնես ռազմավարության ուղղվածությամբ։ CUBE 2024-ին կմասնակցի 20 թիմ աշխարհի տարբեր համալսարաններից։ Մրցույթը մշտապես ներգրավում է Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի առաջադեմ ընկերություններին, որոնց կողմից մշակված բիզնես խնդիրներն էլ լուծվում են մրցույթի մասնակիցների կողմից՝ յուրաքանչյուրն առավելագույնը 20 ժամվա ընթացքում։

CaseKey-ի հայաստանյան թիմը միջազգային ֆորմատով բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակցում է արդեն 4-րդ անգամ՝ ներառյալ 2 անգամ ԱՄՆ Ֆլորիդա նահանգում և ևս մեկը Կոպենհագենում։

ԿՍՊ միջոցառումներ պլանավորելիս Բիբլոս Բանկ Արմենիան կենտրոնանում է հատկապես կրթության ոլորտի վրա, և 2023 թվականին CaseKey-ն ընտրվել էր որպես գործնական հմտություններ սովորեցնող հետաքրքիր նախագիծ։ Մրցույթի ամբողջ ընթացքում բանկը մշտապես կանգնած էր մասնակիցների կողքին՝ սատարելով նրանց կարողությունների զարգացմանը։

CaseKey մրցույթը բիզնես խնդիրների լուծման եզակի ձևաչափ է, որի գլխավոր գործընկերը 2023 թվականին Բիբլոս Բանկ Արմենիան էր: CaseKey 2023-ին մասնակցեց ավելի քան 200 խելացի երիտասարդ, որոնք մրցույթի շրջանակում ծանոթացան տարբեր ընկերությունների մշակույթին և աշխատեցին իրական բիզնես խնդիրների լուծման վրա:

Բիբլոս Բանկ Արմենիան հիմնադրվել է 2007 թվականի դեկտեմբերին։ Այսօր Երևան քաղաքում գործում է բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:

Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ, բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր և կրթական նախագծեր:

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 900.4 միլիարդ դրամ

Տնտեսություն

2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 900.4 միլիարդ դրամ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում