Հասարակական

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը բարձր է գնահատել հարավային սահմանագոտու զորամասերի մարտական պատրաստությունը

1 րոպեի ընթերցում

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը բարձր է գնահատել հարավային սահմանագոտու զորամասերի մարտական պատրաստությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հունվարի 18-20-ն այցելել է հարավային սահմանագոտի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Եռօրյա շրջայցի ընթացքում ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հանրապետության հարավային սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամիավորման հրամանատարական կազմի, զորամասերի սպայական կազմերի հետ։

Ամփոփելով անցած՝ 2023 թվականի ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքները՝ Էդվարդ Ասրյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել զորամասերի մարտական պատրաստականությունն ու մարտական հերթապահության կազմակերպման ուղղությամբ կատարվող աշխատանքները, նշել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա անելիքների վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում