Հասարակական

Նման երևույթները մեր մշակույթից պետք է դուրս գան. Ավինյանը՝ շտապօգնության բժիշկներին բռնության ենթարկելու դեպքերի մասին

1 րոպեի ընթերցում

Նման երևույթները մեր մշակույթից պետք է դուրս գան. Ավինյանը՝ շտապօգնության բժիշկներին բռնության ենթարկելու դեպքերի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորեց շտապօգնության անձնակազմին բռնության ենթարկելուն առնչվող միջադեպերին իրավապահ մարմինների արագ և ճիշտ արձագանքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետը նման տեսակետ է հայտնել հունվարի 22-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում՝ հավելելով, որ նման դեպքերին կա համաչափ արձագանք:

«Պետք է նշեմ, որ այս դեպքերով քննչական մարմինները շատ արագ և ճիշտ են գործել: Այս դեպքերը հաճախակի են, սա էլ մեր մշակույթից պետք է մի փուլում դուրս գա, որովհետև տարօրինակ երևույթ է անընդհատ բժիշկների նկատմամբ բռնություն գործադրելը:

Մենք բոլորս մեր հարազատներին շատ սիրում ենք, բայց դա չի նշանակում, որ թույլատրելի սահմանները կարող ենք անցնել այն պայմաններում, երբ մարդը, բժիշկը եկել է մեր հարազատին օգնելու: Եվ երբ բժիշկը եկել է, պետք է թույլ տալ, որպեսզի նա իր պարտականությունները կատարի»,- ասաց Ավինյանը:

Վերջին օրերին Երևանում շտապօգնության բժիշկների նկատմամբ բռնություն գործադրելու երկու դեպք էր գրանցվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում