Հասարակական

Ավինյանը խոսել է գնման ոլորտում պահանջները խստացնելու անհրաժեշտության մասին

1 րոպեի ընթերցում

Ավինյանը խոսել է գնման ոլորտում պահանջները խստացնելու անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի բյուջեի կատարողականը 2023թ. կազմել է շուրջ 90%: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով գրանցած ցուցանիշներին ու կարևորելով կյանքի կոչվող ծրագրերի նկատելի աճը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ զուգահեռաբար պետք է խստացվեն պահանջները կատարված աշխատանքների որակի նկատմամբ:

«Մեր նպատակը, ծրագրերի կատարողականներն ապահովելուն զուգահեռ, որակյալ աշխատանքն է: Քաղաքի մշակույթին ծանոթ մարդիկ ու նախագծողներ պետք է աշխատեն: Գնման ոլորտում պետք է մեր պահանջները խստացնենք՝ աշխատանքների, ծառայությունների և ապրանքների որակի հետ կապված: Ցածր գին՝ չի նշանակում անորակ աշխատանք. կան ոլորտներ, այդ թվում մանկապարտեզներում երեխաների սննդի մատակարարումը, որտեղ մեր պահանջները պետք է խստացվեն: Կան ոլորտներ էլ, որտեղ պետք է դաշտը մրցակցային դարձնենք՝ կարևորելով որակն ու շատ չսահմանափակելով»,- ընդգծել է քաղաքապետը:

Կարդացեք հոդվածը` Русский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում