Հասարակական

Զբոսաշրջության ոլորտի մասնագետները կվերապատրաստվեն համաշխարհային ճանաչում ունեցող կրթական հաստատությունում

4 րոպեի ընթերցում

Զբոսաշրջության ոլորտի մասնագետները կվերապատրաստվեն համաշխարհային ճանաչում ունեցող կրթական հաստատությունում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ ոլորտի երկու թեկնածու հնարավորություն ունի կրթություն ստանալ զբոսաշրջության ոլորտում մասնագիտացած համաշխարհային ճանաչում ունեցող «Les Roches Global Hospitality» կրթական հաստատությունում:

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցումՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանն ասաց, որ ոլորտում ճիշտ վերապատրաստված մասնագետներ ունենալու նպատակով Զբոսաշրջության կոմիտեն և ոլորտում մասնագիտացած համաշխարհային ճանաչում ունեցող «Les Roches Global Hospitality» կրթական հաստատությունը ստորագրել են փոխըմբռնման պաշտոնական հուշագիր (MOU):

Ըստ նրա՝ նմանօրինակ համագործակցությունները շարունակական բնույթ են կրելու։

«Զբոսաշրջության կրթության մասով մենք տարեկան ծրագրի շրջանակներում տարիներ շարունակ ունեցել ենք նմանատիպ կոմպոնենտ, բայց ունեցել ենք շատ սուղ ֆինանսական միջոցներ, և մեր կրթական ծրագրերը սահմանափակվել են մարզերում դասընթացներ անցկացնելով: Մենք նպատակ ունենք մեր ավելացող բյուջեին համահունչ ստեղծել կրթական ծրագիր և ունենալ զբոսաշրջության ոլորտում ճիշտ վերապատրաստված մասնագետներ: Այդ նպատակով որոշեցինք տարեկան ծրագրի շրջանակում ստանդարտ ձևաչափից անցում կատարել և մասնագետներին արտերկրում սովորելու և վերապատրաստվելու հնարավորություն տալ: Նշեմ, որ զբոսաշրջության կոմիտեն հոգում է դասընթացների ծախսերը»,- ասաց Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ զբոսաշրջության կոմիտեն կարևորում է կրթական ծրագրերի դերը և համարում, որ դրանք չպետք է սահմանափակվեն միայն մարզերում վերապատրաստման դասընթացներ անցկացնելով: Պետք է ոլորտի մասնագետներին զարգանալու, առաջընթաց գրանցելու և տարբեր այլ հմտություններ ձեռք բերելու հնարավորություն տալ՝ հատկապես պետական կառավարման համակարգում:

«Դոնոր կազմակերպությունների կողմից մշտապես անցկացվել են վերապատրաստման տարբեր ծրագրեր, որոնք հիմնականում եղել են հյուրընկալության ոլորտում, ոչ թե տուրիզմի, իսկ այս ոլորտները միանշանակ տարբեր են:

Համալսարանների ցանցը բավականին մեծ էր, բայց մենք սկսեցինք «Les Roches Global Hospitality» համալսարանի հետ, որը աշխարհում տուրիզմի և հյուրընկալության դպրոցների մեջ լավագույն հինգ համալսարաններից մեկն է: Համագործակցության հուշագիրը ստորագրել և վերապատրաստումների ծրագրերը ընտրել ենք հենց զբոսաշրջության ոլորտի մասնագիտացման ուղղությամբ, որպեսզի հետագայում վերապատրաստված կադրերը կարողանան նաև պետական կառավարման տեսանկյունից Զբոսաշրջության կոմիտեում իրենց ներդրումը ունենալ»,- ասաց Հակոբյանը։

Նա ընդգծեց, որ երկու նմանատիպ կուրս է ընտրվել և առանձնացվել, իսկ 2023 թվականի վերջին արդեն դրվել է բաց հայտարարություն, որին կարող էին մասնակցել բոլոր հետաքրքրված անձինք, որոնք կհամապատասխանեին պահանջներին։

«Մեր կողմից նախօրոք մշակվել էին հատուկ ստանդարտներ, ըստ որոնց՝ մրցույթին կարող էին մասնակցել 23-37 տարեկան այն մասնագետները, ովքեր զբոսաշրջության կամ հարակից ոլորտում ունեն առնվազն բակալավրի կրթական աստիճան կամ զբոսաշրջության ոլորտում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ։ Ունեն առնվազն անգլերեն լեզվի B2-C2 իմացության մակարդակ կամ առնվազն երկու տարի արտասահմանյան կամ հայաստանյան որևէ բուհում կրթության վկայական, որտեղ դասավանդման հիմնական լեզուն անգլերենն է։ Մեր նպատակը ոչ թե սկսնակներին սովորելու ևս մեկ հնարավորություն տալն է, այլ արդեն աշխատող և հիմք ունեցող մասնագետներին ավելի վերև բարձրացնելն է»,- ասաց նա։

Սուսաննա Հակոբյանը նշեց, որ բոլոր դիմորդներն անցել են Զբոսաշրջության կոմիտեի և համալսարանի կողմից մշակված մի քանի փուլ, որի արդյունքում արդեն ունեն ընտրված երկու թեկնածու: Դասընթացները կմեկնարկեն 2024 թվականի մարտին։

Գայանե Գաբոյան

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում