Հասարակական

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն անխուսափելիորեն բերելու է առողջապահական համակարգի զարգացման. վարչապետ

4 րոպեի ընթերցում

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն անխուսափելիորեն բերելու է առողջապահական համակարգի զարգացման. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու հետագա քայլերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ հաշվի առնելով Կառավարության կողմից հավանության արժանացած առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով հաստատված միջոցառումները, նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն իրականացնել փուլային: Նախարարի խոսքով` այն ենթադրում է աստիճանական անցում առողջապահության ֆինանսավորման նոր և առաջադեմ մոդելի, որը կհավասարակշռի պետական բյուջեի և ապահովագրավճար վճարողների ֆինանսական հնարավորությունները բնակչության կողմից իրականացվող առողջապահական ծախսերի հետ՝ զգալիորեն բարձրացնելով ապահովագրվածների ֆինանսական պաշտպանվածությունն առողջապահական ծառայություններ ստանալիս, կնվազեցնի առողջապահական ծախսեր կատարելու պատճառով շատ ժամանակ իրենց միջոցները կամ խնայողությունները կորցրած անձանց թիվը։ Ակնկալվում է, որ ապահովագրության ներդրմամբ կլուծվի նաև բժշկական ծառայությունների իրական ծախսերի վրա հիմնված հատուցումներ ապահովելու, քրոնիկ հիվանդների դեղորայքի ապահովման, բժշկական ծառայությունների որակի ստանդարտների ապահովման հարցերը։

Համակարգի ներդրման փուլը նախատեսվում է սկսել օրենքի և ենթաօրենսդրական փաթեթների ընդունումից հետո: Պետության կողմից ամբողջությամբ սուբսիդավորվող բնակչության խմբերի ապահովագրությունը կիրականացնի նոր ստեղծվելիք հիմնադրամի կողմից:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել առաջին և հետագա փուլերում համակարգում ընդգրկվող շահառուների ցանկին, համակարգի ներդրման հնարավոր ռիսկերի գնահատմանն ու կառավարմանը, մակրոտնտեսական ազդեցությանը: Մտքերի փոխանակության շրջանակում ներկայացվել է մի շարք առաջարկություններ և դիտարկումներ:

Վարչապետ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ համակարգի ներդրումը կնպաստի ոչ միայն բնակչության առողջապահական խնդիրների վաղ հայտնաբերմանն ու ժամանակին անհրաժեշտ բուժօգնության տրամադրմանը, այլ նաև նոր ազդակ կհաղորդի առողջապահության ոլորտում նոր ներդրումների ներգրավմանը` հաշվի առնելով նաև համակարգի ներդրումից հետո բժշկական կենտրոններ առողջապահական հոսքերի հնարավոր ավելացումն ու այլ գործոններ: Վարչապետի խոսքով` առողջության ապահովագրության համակարգի ներդրմամբ բացվելու է տնտեսության մեծ ճյուղ: «Իմ կարծիքով` այս բարեփոխումն անխուսափելիորեն բերելու է մեր առողջապահական համակարգի զարգացմանը և մրցունակության մեծացմանը, և առողջապահական տուրիզմի ներհոսքի այն միտումները, որոնք նկատվում են, կշարունակվեն: Պետք է լրացուցիչ խթանենք առողջապահական տուրիզմը, որովհետև իմ կարծիքով, սա կարող է օգուտներ բերել առնվազն ֆիսկալ հատվածով, այդտեղ կարող ենք ունենալ բյուջեի լրացուցիչ եկամուտներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է առողջապահության ոլորտում բարեփոխումների շարունակականության ապահովման, մատուցվող ծառայությունների հետևողական բարելավման, ինչպես նաև համակարգում կանխիկի շրջանառության վերացման անհրաժեշտությունը:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկություններն ու գաղափարները, սեղմ ժամկետներում լավարկել նախագիծը, որի շուրջ քննարկումները կշարունակվեն:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում