Հասարակական

Արարատյան դաշտում դիտվել է կլիմայական նորմայից 10-12 աստիճանով բարձր ջերմաստիճան

1 րոպեի ընթերցում

Արարատյան դաշտում դիտվել է կլիմայական նորմայից 10-12 աստիճանով բարձր ջերմաստիճան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 18-ի ցերեկն Արարատյան դաշտում օդի առավելագույն ջերմաստիճանը հասել է 14-15․5 աստիճանի, որը մոտ 10-12 աստիճանով բարձր է կլիմայական նորմայից և մոտ է տվյալ օրվա պատմական առավելագույն ջերմաստիճանին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանում օդի ջերմաստիճանը հունվարի 20-21-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում