Լավրովը հեռանկարային է համարում տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ 2023 թ․ գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն անդրադարձ է կատարել Հայաստանին առնչվող մի շարք հարցերի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լավրովը հեռանկարային է անվանել տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափը։

«Մենք առաջարկել ենք ավելի ակտիվորեն զարգացնել համագործակցության մեխանիզմը հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ու նրանց երեք ամենամոտ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև․․․Ինձ թվում է, որ ժամանակի ընթացքում հենց այս ձևաչափը խոստումնալից կլինի, քանի որ այն կախված չէ որևէ գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակից և զերծ է հեգեմոնիայի պահպանման այն աշխարհաքաղաքական խաղից, որը Վաշինգտոնն այժմ զարգացնում է Բրյուսելի իր գործընկերների հետ», - Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը ջերմ վերաբերմունք է պահպանում հայ ժողովրդի նկատմամբ, և վստահություն է հայտնել, որ «պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի»։

«Մենք միայնակ չենք լուծի այս բոլոր խնդիրները։ Ես չեմ ուզում օգտագործել այս ծամծմված արտահայտությունը՝ «տանգոն երկուսով են պարում»։ Գիտեմ, որ Հայաստանն ավելի թեժ պարեր ունի»,- հավելել է Լավրովը։

Հայերեն العربية Español فارسی Français ქართული Русский

Ռուսաստանի ու Բրազիլիայի նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց «Ցելյե»-ին

Իրաքը ծրագրում է դեպի Սիրիա և Թուրքիա նավթատարի շինարարություն սկսել

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս