Հասարակական

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում այս պահին 140 տուն է կառուցվում․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում այս պահին 140 տուն է կառուցվում․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու աջակցության ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում այս պահին 140 տուն է կառուցվում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում այս պահին 140 տուն է կառուցվում։ Օրինակ՝ Չինարի գյուղում 1990 թվականից մինչև 2020 թվական ոչ մի տուն չի կառուցվել, ոչ մի տուն։ Այսօր սահմանամերձ գյուղում կառավարության 16 միլիոն դրամի աջակցության ծրագրով կառուցվում է 140 տուն։ Այսօր փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ մենք այդ ծրագիրը խթանեցինք, բայց տեղից չէր շարժվում,հիմա զգում եմ, որ այն ծավալվում է»,- նշեց վարչապետը։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում