Հասարակական

Ապօրինի շահագործվող ջրհորերի կոնսերվացումն այս տարի մեծ թափով կընթանա․ ՇՄ նախարար

1 րոպեի ընթերցում

Ապօրինի շահագործվող ջրհորերի կոնսերվացումն այս տարի մեծ թափով կընթանա․ ՇՄ նախարար

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի՝ ապօրինի շահագործվող ջրհորերի կոնսերվացման գործընթացը 2024 թվականին մեծ թափով առաջ կտարվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 15-ի ասուլիսին տեղեկացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացրեց, որ անցած տարվա ընթացքում շուրջ 1000 ապօրինի շահագործվող ջրհոր է արձանագրվել, որոնց ցանկն արդեն տրամադրվել է տեսչական մարմնին։

«Այս պահին արդեն 8 հոր կա, որոնք ապօրինի շահագործվել են ու կասեցվել են, որից 4-ը ձկնարտադրության նպատակով էին»,-ասաց նախարարը։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում