Հայաստանյան AMCA-ին անդրադարձել է միջազգային արբիտրաժի ոլորտի հեղինակավոր GAR ամսագիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) գործունեությանն ու զարգացումներին իր հերթական համարում անդրադարձել է Միջազգային արբիտրաժի ոլորտում ամենահեղինակավոր և առաջատար GAR (Global Arbitration Review) ամսագիրը։

Ամսագիրն առանձնակի կարևորությամբ շեշտել է AMCA-ի արբիտրաժային կանոնների ընդունումը, որը տեղի էր ունեցել Կենտրոնի բացումից ընդամենն ամիսներ անց՝ 2023 թվականի նոյեմբերի 27-ին։ Հոդվածում նշվում է՝ AMCA-ի կանոնները մշակվել են Կենտրոնի Արբիտրաժային խորհրդի աջակցությամբ, որի գործառույթները նման են Միջազգային առևտրային պալատի Արբիտրաժային դատարանին։ Անկախ արբիտր, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի Արբիտրաժային խորհրդի նախագահ Գրանտ Հանեսսյանը GAR-ի հետ զրույցում նշել է․

«Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է իրավունքի գերակայությանը՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հարթակներում, և Կենտրոնի հիմնադրմամբ` Հայաստանն այժմ ունի արբիտրաժի և հաշտարարության ժամանակակից կենտրոն ու կանոններ, որոնք կնպաստեն առևտրային և ներդրումային վեճերի արդյունավետ լուծմանը։ Ինձ համար մեծ հպարտություն է այս ծրագրի մի մասը լինելը»։

AMCA-ի Արբիտրաժային խորհրդի կազմում են նաև այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են՝ Ռաֆիկ Գրիգորյանը («Sigma Law»ընկերություն), ԱնդրեաԿարլեվարիսը («BonelliErede»ընկերություն), Արա Խզմալյանը («Adwise» ընկերություն), Աիդա Ավանեսյանը (Հայաստանիարբիտրներիասոցիացիա), ԱրտյոմԳեղամյանը («Tabia Legal Solution ընկերություն), ԳալինաԶուկովան («Zukova Legal» ընկերություն), ԱնգլիայումևՈւելսումորակավորվածփաստաբանՀայկԿուպելյանցը, Հայկ Հովհաննիսյանը («HAP»ընկերություն) և Charles Russel Speechlys-ի միջազգային արբիտրաժի ղեկավար Թոմաս Շնայդերը։

Global Arbitration Review-ի հոդվածն ամփոփվում է AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանի և փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանի մեջբերումներով. «Արբիտրաժային կանոններն արտացոլում են միջազգային լավագույն փորձը և ճանապարհ են հարթում Հայաստանի համար՝ լինելու արբիտրաժի համար նախընտրելի վայր, որտեղ վեճերը լուծվում են արագ, արդյունավետ և մասնագիտացված ձևով»։

Արբիտրաժային կանոնների անգլերեն և հայերեն տարբերակները հասանելի են AMCA-ի պաշտոնական կայքում։

Հայերեն English Русский

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցի վերաբերյալ

Իմ ամբողջ ներուժը կներդնեմ ինձ վստահված առաքելությունը բարեխղճորեն ու արժանապատվորեն իրականացնելու համար. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Առավել կառուցողական եմ լինելու. Ռուբեն Ռուբինյանի ամփոփիչ ելույթը

Մարոկկոյից Իսպանիա անցնել փորձող ավելի քան 1500 միգրանտ բուժօգնություն է ստացել իսպանական Սեուտայում

Պակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն ԱՄՆ-Իրան բանակցությունների համար

ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններում նոր միջնորդ չկա. Էսմայիլ Բաղայի

Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները

ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը

«էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 8 հազար մարդ մնում է տարհանման կենտրոններում