Քաղաքականություն

Փաշինյանն արձագանքել է Ադրբեջանից հնչող հայտարարություններին Հայաստանի կողմից սպառազինություն ձեռք բերելու վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն արձագանքել է Ադրբեջանից հնչող հայտարարություններին Հայաստանի կողմից սպառազինություն ձեռք բերելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից հնչող հայտարարություններին Հայաստանի կողմից բանակում բարեփոխումներ իրականացնելու և սպառազինություն ձեռք բերելու վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետն ասել է, որ Ադրբեջանը մի կողմից տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, հայտարարում է, որ ուժեղացնելու է իր բանակը, մյուս կողմից բողոքում է, թե Հայաստանը Ֆրանսիայից, Հնդկաստանից զենք է գնում։ «Այստեղ տրամաբանությունը ո՞րն է, Ադրբեջանի ընկալումն այն է, որ Հայաստանը պետք բանակ չունենա՞։ Եթե սա է ընկալումը, նշանակում է, որ կասկածի տակ է դրվում Հայաստանի գոյության իրավունքը, ինչը բացարձակապես անընդունելի է։ Ցանկացած երկիր ունի բանակ ունենալու իրավունք, դա ոչ մեկ չի կարող կասկածի տակ դնել»,- հայտարարել Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հասկանալի է, որ այս ամենը տարածաշրջանային անվտանգության կոնտեքստի մեջ է պետք դնել, և Հայաստանը կարող է մտահոգություններ ունենալ Ադրբեջանի սպառազինությունների առումով, Ադրբեջանն էլ Հայաստանի։ «Սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ եկեք խաղաղության պայմանագիր կնքենք այնպես, որը հնարավոր չդարձնի պատերազմը»,- ասել է ՀՀ վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում