Հասարակական

ՀՀ-ն և ԱՄԷ-ն որոշ մթերքների արտահանման համար վկայականների նմուշների համաձայնեցման գործընթաց են սկսել

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ն և ԱՄԷ-ն որոշ մթերքների արտահանման համար վկայականների նմուշների համաձայնեցման գործընթաց են սկսել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության համագործակցության արդյունքում համաձայնեցվել են ծովային, քաղցրահամ ջրերի վայրի կամ բուծված կենդանիների ու նրանցից ստացված արտադրանքի արտահանման առողջության վկայականի նմուշները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը՝ 2023 թվականի գործունեության ամփոփմանը՝ հավելելով, որ համաձայնեցվել են նաև մեղրի և մեղվաբուծական արտադրանքի արտահանման առողջության վկայականների նմուշները:

«2024 թվականի առաջին եռամսյակում սպասվում է նաև միս-մսամթերքի և կաթնամթերքի արտահանման առողջության վկայականների նմուշների համաձայնեցում»,-մանրամասնեց Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ Տեսչական մարմնի և Եվրոպական հանձնաժողովի համագործակցությամբ բացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրամիության երկրներ կաթ և ձու պարունակող կոմպոզիտային սննդամթերքի (բուսական և կենդանական ծագման վերամշակված արտադրանք) արտահանումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում