Հասարակական

Պաշտպանության նախարարությունն ուսումնական զորամաս կստեղծի «Կոշ» ՔԿՀ-ի տարածքում

1 րոպեի ընթերցում

Պաշտպանության նախարարությունն ուսումնական զորամաս կստեղծի «Կոշ» ՔԿՀ-ի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Կոշ գյուղում գտնվող քրեակատարողական հիմնարկը և դրան կից շինություններն ու հողամասը փոխանցել է պաշտպանության նախարարությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 11-ի նիստի ընթացքում:

«Հաշվի առնելով, որ վերը նշված անշարժ գույքը չի օգտագործվել 2022 թվականի հունվարի 1-ից ի վեր` ՀՀ պաշտպանության նախարարությունը գրությամբ դիմել է Կոմիտե՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի տարածքը և դրանում տեղակայված շենք-շինությունները տրամադրել ՀՀ զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով, այն է՝ ուսումնական զորամաս ստեղծելու համար»,- նշված է նախագծում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում