Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 6000 անձ աշխատանք է գտել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 6000 անձ Հայաստանում աշխատանք է գտել, այդ թվում՝ պետական ​​աջակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հունվարի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրվող աջակցության ծրագրերը:

Նախարարը նշեց, որ Հայաստանի կառավարության հաջորդ նիստում կներկայացվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների զբաղվածության ծրագիր։

Մկրտչյանը հորդորեց մարդկանց աշխատանքի տեղավորման վերաբերյալ առաջարկություններ ստանալու համար դիմել Սոցիալական միասնական ծառայության գրասենյակներ։ «Մենք այժմ վերագնահատում ենք սոցիալական աջակցություն ստացողների ցանկը և առկա աշխատանքային առաջարկները։ Հունվարից հետո այս հարցը կհստակեցվի»,- ասաց նախարարը:

Հայերեն Español فارسی Русский

Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն

Բյուրեղավանում ջրի 14 նմուշից 3-ում շեղումներ են արձանագրվել

Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters

Հուլիսի 21-ի միջոցառումների անոնս

Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել

Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները

Հունաստանում սկսվել է այս սեզոնի առաջին տապի ալիքը

Հանքարդյունաբերության հիմքում մարդն է իր աշխատանքով. ԶՊՄԿ-ում նշել են Հանքագործի և մետալուրգի օրը՝ պարգևատրելով ոլորտի լավագույններին

Բուլղարիայի Ազգային և համաշխարհային տնտեսության համալսարանը հյուրընկալում է ԵՄ-ից դուրս գտնվող երկրներից մոտ 400 ուսանողի. BTA

Հայտնի են «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակակիրները