Քաղաքականություն

Հունաստանը ֆինանսապես կաջակցի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

1 րոպեի ընթերցում

Հունաստանը ֆինանսապես կաջակցի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

ԵՐԵՎԱՆ,10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանը շուտով իրականացնելու է մի ծրագիր, որը ֆինանսավորելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն՝ այս մասին ասաց Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Հունաստանը շուտով սատարելու է մի ծրագիր, որը ֆինանսավորելու է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, նրանց կարիքները հոգալուն, մասնավորապես՝ կեցության, բնակարանի ապահովման մասով խնդիրների լուծմանը: Այն կառնչվի նաև ԼՂ-ում քրիստոնեական, մշակութային վայրերի պահպանության խնդրին:

Մենք միանշանակ կողմ ենք, որ ԼՂ-ում քրիստոնեական վայրերը պահպանվեն, և ուզում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունն իր տեղում լինի՝ բացահայտելու այն վնասները, որ այս վայրերը կրում են և կարող են կրել»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ Հունաստանը միշտ պատրաստակամ է աջակցելու։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում