ԵԱՏՄ երկրներում փոխադարձ կճանաչվեն գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողովը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի վավերացմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին: Այն ստորագրվում է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների մակարդակով:

«Համաձայնագրի վավերացմամբ կկարգավորվի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը՝ աշխատանքի տեղավորումը ԵԱՏՄ պետությունում: Վերջնանպատակն է աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիության ապահովումն այդ փաստաթղթերն ունեցող անձանց համար»,-ասաց փոխնախարարը:

Այսպիսով, այլևս փորձաքննություն անցնելու կարիք չի լինի:

Համաձայնագրի դրույթները կկիրառվեն նաև մինչև համաձայնագիրն ուժի մեջ մտնելը տրված՝ գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի առնչությամբ, բացառությամբ այն դեպքի, երբ գիտական աստիճանի վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգի իրականացման ժամանակ աշխատանքի տեղավորման պետությունում ընդունվել է բացասական որոշում՝ ատենախոսության փորձաքննության արդյունքներով:

Այս պահի դրությամբ ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն ու Ղազախստանն են, որ դեռ չեն վավերացրել համաձայնագիրը:

Համաձայնագիրը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Հայերեն Русский 中文

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս