Գնդակն այժմ իրավապահների, դատավորների, դատախազների դաշտում է․ Մինասյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում 2023 թվականին ամբողջությամբ ավարտել է ինստիտուցիոնալ կայացման շրջափուլը։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, հունվարի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե նախարարությունը առաջիկայում ի՞նչ քայլեր է ձեռնարկելու կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում և արդյոք բավարա՞ր է գնահատում այդ ուղղությամբ ներկա վիճակը։

«Ունենք հակակոռուպցիոն կոմիտե, հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարան, վերաքննիչ առանձին դատարան, հակակոռուպցիոն առանձին վճռաբեկ պալատ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն աշխարհում եզակիներից է, ունենք կոնսեսուսային շատ լավ մշակված հակակոռուպցիոն ռազմավարություն։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ հազվագյուտ է լինում, որ նման ծավալի մեծ փաստաթուղթը ընդունելուց հետո հասարակական և մասնագիտական սեկտորից բացասական գնահատականներ չլինեն, իսկ մենք ունենք ռազմավարություն, որ մեկ բացասական գնահատական չի ստացել։ Բարձրացվել են աշխատավարձերը բոլոր ուղղություններով։ Կոռուպցիայի հակազդման համակարգերին տրված աշխատավարձն այնքան է, որ այլևս ոչ մի անկախ մարմին չի կարող ասել, որ աշխատավարձը ցածր է, դրա համար արդյունավետ չեն»,- ընդգծեց Մինասյանը։

Նրա խոսքով՝ այս ինստիտուցիոնալ կայացման փաթեթը պատրաստ է, և այժմ եռամսյակը մեկ պետք քաղել պտուղները՝ որակյալ նախաքննությամբ և արագ ու արդար դատավարությամբ։

« Կառավարությունը հակակոռուպցիոն ռազմավարության և քաղաքականության իրականացման շրջանակներում մեծ մասը իրականացրել է։ Այժմ գնդակը գտնվում է մեր իրավապահների, դատավորների, դատախազների դաշտում»,-եզրափակեց Մինասյանը։

Հայերեն العربية

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում