Հասարակական

Հունվարի 15-ից մետրոյի երթևեկելի գիծ դուրս կբերվի 3 վագոնով ևս 1շարժակազմ

1 րոպեի ընթերցում

Հունվարի 15-ից մետրոյի երթևեկելի գիծ դուրս կբերվի 3 վագոնով ևս 1շարժակազմ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունվարի 15-ից մետրոյի երթևեկելի գիծ դուրս կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ՝ դառնալով չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի Մետրոպոլիտենը։

«Այս պահին երթևեկելի գծում աշխատում է 3 հատ երեք վագոնանի շարժակազմ։ Ս.թ. հունվարի 15-ին գիծ դուր կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ՝ դառնալով չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նաև նշվում է, որ Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 272 հազար 159 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2648 շարժակազմ, որից 456-ը՝ երեք վագոնանի, 1283-ը՝ երկու վագոնանի և 908-ը՝ մեկ վագոնանի։

2023 թվականի ընթացքում Երևանի մետրոպոլիտենը փաստացի տեղափոխել է 29 մլն. 587 հազար 108 ուղևոր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում