Ոսկերիչ դառնալու հնարավորություն՝ զինհաշմանդամների համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոմի մոդելավորում, քարի ամրացում, մետաղի մշակում, դրվագում: Հայաստանում զինհաշմանդամներն անվճար ոսկերչություն սովորելու և հետագայում ոսկերիչ դառնալու հնարավորություն ունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ դասընթացը տևում է 6 ամիս, որից հետո ուսանողները պրակտիկ աշխատանքներ անելու հնարավորություն են ունենում:

«Դպրոցը սկսել է աշխատանքը 2021 թվականի սեպտեմբերից: Տղաները՝ մեր զինհաշմանդամները, սկսեցին դուրս գալ հիվանդանոցներից, և ես հասկացա, որ դպրոցի կարիքը կա: Ոսկերչության ու զարդարվեստի մեջ կան նեղ մասնագիտական ճյուղեր, որտեղ տղաները կարող են հանգիստ նստած աշխատել»,- ասաց դպրոցի հիմնադիր, ոսկերիչ Արա Շիրոյանը:

Շիրոյանը ոսկերչությամբ զբաղվում է դեռ 1988 թվականից, իր «Շիրոյան» բրենդը ստեղծել է արդեն 2000-ականներին, իսկ հիմա իր գիտելիքը կիսում է այն տղաների հետ, որոնք ունեն դրա անհրաժեշտությունը: Ասում է՝ ազատ հաստիքներ ունենալու դեպքում հենց իր դպրոցի սաներին է աշխատանք առաջարկում:

«Դասընթացը տևում է 6 ամիս։ Դրանից հետո տղաները էլի այստեղ են: Մեզ մոտ ուսումը շարունակվում է, ցանկացողը պրակտիկայի մեջ կարող է լինել ևս մեկ կամ երկու տարի: Բոլորը կարող են ընթացքում և՛ աշխատել, և՛ նոր եկածներին սովորեցնել»,- նշեց ոսկերիչը:

Դպրոցի հիմնադիրը պատմեց՝ ավելի քան 15 ուսանող ունեն: Դասերն անցկացվում են երկու ձևաչափով, մի դեպքում՝ հենց արհեստանոցում, մյուս դեպքում՝ այն տղաների տանը, որոնք արհեստանոց հասնելու հնարավորություն չունեն: Առաջիկայում նաև դասերին օնլայն միանալու հնարավորություն կլինի:

«Մինչև ծառայության անցնելը շատ եմ սիրել այս աշխատանքը, երբ արդեն զինհաշմանդամի կարգավիճակով հետ եկա, լսեցի առաջարկը պարոն Շիրոյանից: Ես և իմ կարգավիճակում գտնող տղաները սովորելու ցանկություն ունենք, և սա լավ հնարավորություն է: Հիմա հասել եմ լավ արդյունքի»,- ընդգծեց դասընթացի մասնակից Ռազմիկ Քամալյանը:

Արթուր Միրզոյանն էլ, որը նկարիչների միության անդամ է, ԵՊՀ-ի ավելի քան 20 տարվա դասախոս և արվեստի ֆակուլտետի ամբիոնի վարիչ ու փոխդեկան, նոր մասնագիտություն սովորելն ավելորդ չի համարում։

«Հիմա տեխնոլոգիաները շատ արագ զարգանում են՝ արվեստը կարելի է սինթեզել և կապել ծրագրավորման հետ ու տեղափոխել միանգամից մոմի, ոսկու, մետաղի վրա: Այս ոլորտը արվեստի հետ կապեր ունի»,- առանձնացրեց Միրզոյանը:

Դպրոցից տեղեկացրին՝ բաց են համագործակցության համար, պատրաստ են ընդունել ցանկացած օգնություն՝ գործիքներ, կամավոր դասավանդողներ: Հիշեցնում են հասցեն՝ Մաշտոց 13․ բոլոր զինհաշմանդամները կարող են դիմել սովորելու համար:

Հայերեն فارسی

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ