Բոլոր պատասխանատուները պետք է լինեն առավելագույն հետևողական թերությունները վեր հանելու և որակյալ աշխատանք ապահովելու գործում․Վարչապետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում շրջայց է կատարել Վաղարշապատի Ե. Օտյանի անվան N7 հիմնական դպրոցում կառուցված մարզադահլիճում և հանդիսությունների դահլիճում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ կից հրապարակելով նաև տեսանյութ։

Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է նորակառույց դահլիճների պայմաններին ու կատարված շինաշխատանքների որակին։

«Բոլոր պատասխանատուները պետք է լինեն առավելագույնը հետևողական՝ թերությունները վեր հանելու ևորակյալ աշխատանք ապահովելու գործում»,-ընդգծել է վարչապետը՝ նշելով, որ ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 290 մլն դրամ է:

Հայերեն العربية Español Русский