ՀՀ ԱԽ քարտուղարը գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և ցավակցական գրառում կատարել սգո մատյանում՝ շուտափույթ ապաքինում մաղթելով Քերմանում ահաբեկչության հետևանքով տուժածներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն, լրագրողների հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ Հայաստանը կապի մեջ է Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ հասկանալու, թե ինչպիսի օգնություն կարող է տրամադրել բարեկամ երկրին։

«Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ահաբեկչության յուրաքանչյուր դրևսորում, պատրաստ է Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ կառավարությանն ու ժողովրդին օգնել հաղթահարելու այս ծանր վիճակը»,- ասել է Գրիգորյանը։

Մանրամասները` սկզբնաղբյուր նյութում։

Իրանի Քերման քաղաքում 2 պայթյունները տեղի են ունեցել հունվարի 3-ին՝ 2020 թվականին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, իրանական առանցքային զորահրամանատարներից գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 4-րդ տարելիցի օրը, նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։ Իրանի ներքին գործերի նախարարության տվյալներով պայթյունների հետևանքով զոհվել է 88 մարդ։

Լուսանկարը` «Sputnik Արմենիա»-ի

Հայերեն العربية English Español فارسی Français Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ