Հասարակական

Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգ ներդնելու նպատակով մեկնարկել է հայտատուների ընտրության փուլը

2 րոպեի ընթերցում

Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգ ներդնելու նպատակով մեկնարկել է հայտատուների ընտրության փուլը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետություն-մասնավոր գործընկերութուն ծրագրի շրջանակում՝ Ներքին գործերի նախարարությունը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգ ներդնելու նպատակով տվել է հայտատուների ընտրության փուլի մեկնարկը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ Ներքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի թվային վերափոխմանը և բնակչությանը մատուցել բարձրորակ ծառայություններ՝ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ու տրամադրման համար, ինչը կնպաստի պետական-մասնավոր երկարաժամկետ համագործակցության ձևավորմանը:

Այն հնարավորություն կտա սահմանել քաղաքացու փորձառության և ծառայության որակի համար համաշխարհային ստանդարտներին համապատասխան նոր չափանիշներ, բարձրացնել ճամփորդական և նույնականացման փաստաթղթերի ձեռք բերման և օգտագործման մակարդակը, նաև որդեգրել նորարարական լուծումներ՝ շարունակաբար մատուցվող ծառայությունները համապատասխանեցնելով ոլորտի լավագույն չափանիշներին:

Համաշխարհային շուկայի հետաքրքրված ընկերությունները մինչև մարտի 14-ը կարող են ներկայացնել հայտեր՝ որակավորվելու նպատակով հետագա մրցույթին մասնակցելու համար:

Հրապարակվել են ծրագրի հիմնական դրույթները, հավակնորդ հայտատուների որակավորման չափանիշները, նրանց ներկայացվող ընդհանուր պահանջները:

Հանձնաժողովը, գնահատելով ստացված հայտերը, կկազմի որակավորված հայտատուների համառոտ ցուցակ, որի շրջանակում արդեն կհայտարարվի մրցույթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում