Հայկազ Բաղմանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ փողերի լվացման մեղադրանքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ փողերի լվացման մեղադրանքով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։

«Դատախազը 2024 թվականի հունվարի 4-ին սեփական նախաձեռնությամբ հանրային նոր քրեական հետապնդում է հարուցել 1999 թվականից մինչև 2017 թվականը ՀՀ պաշտպանության նախարարությունում զինվորական տարբեր պաշտոններ զբաղեցրած նկատմամբ (Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ և այլն):

Հանրային նոր քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 251 մլն դրամ փողերի լվացում կատարելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Հայկազ Բաղմանյանին մեղադրանք էր ներկայացվել նաև հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամտի վերաբերյալ տվյալները թաքցնելու համար (5 դրվագ):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն Español

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ