Հասարակական

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

1 րոպեի ընթերցում

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 5-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ապարանի, Թալինի‚ Արթիկի տարածաշրջաններում և Լանջիկ բնակավայրի հատվածում թույլ ձյուն է տեղում, իսկ Էջմիածնի տարածաշրջանում՝ անձրև։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում