Հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց համար ներդրվել է անձնական օգնականի ծառայությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացիկ տարվա հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց համար ներդրվել է անձնական օգնականի ծառայությունը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը նշեց, որ ծառայությունից կարող են օգտվել 15 տարին լրացած ֆունկցիոնալության խորը, ծանր աստիճանի տեսողական, լսողական և մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձինք։ Մտավոր խնդիրների դեպքում կարող են դիմել նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձինք։ Նախատեսված է պայման, որ այս անձինք պետք է աշխատեն կամ սովորեն կամ պետք է հավաստեն, որ առաջիկա 3 ամիսների ընթացքում աշխատելու կամ սովորելու են։ Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ մեկ, երկու տարի հետո, երբ ծառայությունը կայանա, հնարավոր է վերանայել թիրախային խումբը։

«Ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի՝ սահմանվել են որոշակի ժամաքանակներ։ Խորը սահմանափակում ունեցող անձանց ամսական առավելագույն ժամանակաքանակ է սահմանվել 140 ժամ, ծանրի դեպքում՝ 120 ժամ, միջին մտավորի դեպքում՝ 100 ժամ։ Անձնական օգնականի ծառայությունից օգտվելու համար հաշմանդամություն ունեցող անձը պետք է անցնի ֆունկցիոնալության գնահատման համակարգով և իրավունք կունենա օգտվել այն դեպքում, եթե դրա արդյունքում գնահատող հանձնաժողովի կողմից ծառայությունների անհատական ծրագրում նշվի, որ նա կարիք ունի անձնական օգնականի»,-ասաց Աննա Հակոբյանը։

Օրինակ, եթե անձն ունի առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ու ցանկանում է օգտվել անձնական օգնականի ծառայությունից, ապա նա պետք է նորից դիմի ֆունկցիոնալության գնահատման և արդյունքում ստանա հնարավորություն օգտվելու անհատական օգնականի ծառայությունից։

Անձնական օգնական ընտրելու համար նախատեսված է 2 ուղղություն։ Մի դեպքում հաշմանդամություն ունեցող անձն ինքը կարող է առաջարկել անձնական օգնականի թեկնածուին։ Այս դեպքում պետք է կազմակերպվի տվյալ թեկնածուի վերապատրաստման գործընթացը։ Մյուս տարբերակն այն է, որ նախարարությունն ինքն է առաջարկում անձնական օգնականի թեկնածուին, որն արդեն վերապատրաստվել է։ Արդեն վերապատրաստման արդյունքում հավաստագիր է ստացել 57 անձ։

Անձնական օգնականի համար հաշմանդամություն ունեցող անձը կարող է դիմել իր տարածքի Միասնական սոցիալական ծառայություն, որը կկազմակերպի պայմանագրի կնքման գործընթաց։ Այն կնքվում է շահառուի ու անձնական օգնականի միջև։

2024 թվականի համար մոտավոր հաշվարկներով 100 անձ կարող է օգտվել այս ծառայությունից։ Աննա Հակոբյանը տեղեկացրեց, որ հունվարի կեսերից արդեն հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել։

Հեղինակ՝ Աննա Գզիրյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

Հայերեն العربية Español Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ