Հանրային հեռուստաընկերությունը չի հրաժարվել հեռարձակել կաթողիկոսի ուղերձը. Հանրային հեռարձակողի խորհուրդը պարզաբանում է տարածել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստաընկերությունը չի հրաժարվել հեռարձակել կաթողիկոսի ուղերձը, Մայր Աթոռի անունից Տեր Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրել է, որ պահանջում են չհեռարձակել և ընդհանրապես չօգտագործել Կաթողիկոսի ուղերձի տեսագրությունը, որի հեղինակային իրավունքները պատկանում են Մայր Աթոռին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հանրային հեռարձակողի խորհուրդը՝ պարզաբանելով դեկտեմբերի 31-ի կեսգիշերին մոտ Առաջին ալիքի հեռարձակումից կաթողիկոսի ելույթի բացակայության շուրջ ծավալվող քննարկումները:

«Դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերությունը ծրագրել էր հեռարձակել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար այս տարի առանձնացված ժամին։ Կաթողիկոսի ելույթը պետք է հաջորդեր Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահի ելույթին։

Ցավոք, դեկտեմբերի31-ին Մայր ԱթոռիանունիցՏեր Վահրամ քահանա ՄելիքյանըՀանրային հեռարձակողի խորհրդինտեղեկացրել է, որանհամաձայնությունեն հայտնում ուղերձների համարնախատեսվածժամի վերաբերյալև պահանջում ենչհեռարձակել և ընդհանրապեսչօգտագործել Կաթողիկոսի ուղերձի տեսագրությունը,որի հեղինակային իրավունքները պատկանում են Մայր Աթոռին։

Քանի որ պահանջը միայն Հանրային հեռուստաընկերությանն էր առնչվում, Խորհրդին ենթակա«Շողակաթ»հեռուստաալիքըև Հանրային ռադիոն ուղերձը հեռարձակել են,իսկ Հանրային հեռուստաընկերության եթերի վերաբերյալ բանավորդիմումըբավարարվել է։

Ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալՀայաստանում չկա օրենսդրական կարգավորում,և հենց դա է պատճառը,որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում,թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները,ինչն էլ տեղի է ունեցել: Հաշվի առնելով հանրային լայն արձագանքը՝ առաջարկում ենք խնդիրը կարգավորել օրենսդրական դաշտում »,- ասված է հայտարարության մեջ:

Հանրային հեռարձակողի խորհուրդն ափսոսանք է հայտնել այս միջադեպի համարև հույս հայտնել, որ այն որևէ կերպ չի անդրադառնա Հանրայինի և Մայր Աթոռիհամագործակցության վրա։

Ավելի վաղ Մայր Աթոռը հայտարարություն էր տարածել, որ Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրել է, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։

Հայերեն Español Русский

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակացություններ վարելու մասին Թրամփի հայտարարությունը

Սաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման հարցը

Փաշինյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին

Հայաստանի ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Սինջարի եզդիների ցեղասպանության հիշատակին

Հայտնի տնտեսագետ և հրապարակախոս Նասիմ Նիկոլաս Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի

«Վարդանյան եղբայրներ» կրկեսն առաջին անգամ հյուրախաղերով Վանաձորում է

Անօդաչու թռչող սարքերը կրկին գրոհել են Wildberries-ի պահեստներից մեկի վրա

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում Իսրայելի հարձակման հետևանքով նոր զոհերի մասին

Հունաստանում իրար են բախվել հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող երկու ուղղաթիռ

Աֆրիկայի հյուսիսում գտնվող Իսպանիայի անկլավ միգրանտների զանգվածային ներհոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի