Հասարակական

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

1 րոպեի ընթերցում

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը շնորհավորում է իր բոլոր ընթերցողների գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը։

Անցնող տարին տոկունության քննություն էր մեզնից յուրաքանչյուրի համար։ Թող 2024 թվականը դառնա ձեռքբերումների, բարգավաճման և խաղաղության տարի։

Սիրելի ընթերցողներ, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ աջակցության և վստահության համար, որը մեզ ոգեշնչում է։

Թող տոնական այս օրերը լցնեն մեր սրտերը պայծառ ապագայի հույսով, որտեղ գերակշռում են խաղաղությունը, համերաշխությունը և միասնականությունը:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը կշարունակի լինել ձեր կողքին՝ լուսաբանելով Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր իրադարձությունները։ Թող այս տոները հիշեցնեն մեզ, որ միասին մենք ուժեղ ենք:

Հանգստյան օրերի ընթացքում խմբագրությունը կշարունակի հրապարակել ամենահրատապ ու կարևոր տեղեկությունները, սակայն գործակալության անձնակազմը ողջ ծավալով կվերսկսի աշխատանքը հունվարի 3-ից:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Կարդացեք հոդվածը` العربيةفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում