Հասարակական

Ֆրանսիան խստորեն դատապարտել է Երուսաղեմում հայկական համայնքի վրա կատարված հարձակումը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան խստորեն դատապարտել է Երուսաղեմում հայկական համայնքի վրա կատարված հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան խստորեն դատապարտել է Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի նկատմամբ բռնությունները և հայտարարել, որ Իսրայելի իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը X-ի իր միկրոբլոգում։

«Ֆրանսիան՝ ի դեմս Երուսաղեմում գլխավոր հյուպատոսության, իր համերաշխությունն է հայտնում հայ համայնքին և շարունակում է հետևել իրավիճակի զարգացմանը»,- նշված է գրառման մեջ։

Դեկտեմբերի 28-ին ավելի քան 30 դիմակավորված զինված անձինք ներխուժել են Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» -ի տարածք և դաժան հարձակում գործել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ ներկայացուցիչների վրա:Ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում