ՀՀ վարչապետի տիկինը հյուրընկալել է 44-օրյա պատերազմում անմահացած տղաների ընտանիքներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից կազմակերպվել է հյուրընկալություն 44-օրյա պատերազմում անմահացած տղաների ընտանիքներում ծնված երեխաների՝ քույրերի, եղբայրների, զավակների, ինչպես նաև՝ կանանց ու մայրերի մասնակցությամբ: Հյուրընկալությանը ներկա է գտնվել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Աննա Հակոբյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով՝ կից հրապարակելով տեսանյութ:

Հյուրընկալությանը Վարչապետի տիկինն իր երախտագիտությունն ու շնորհակալությունն է հայտնել հրավերն ընդունելու և ներկայության համար:

Հայերեն العربية فارسی