Հասարակական

ՍԱՏՄ-ն որոշ ձկնաբուծարաններից վերցրած նմուշներում հայտնաբերել է մանրէներ, ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչներ ու մակաբույծներ

3 րոպեի ընթերցում

ՍԱՏՄ-ն որոշ ձկնաբուծարաններից վերցրած նմուշներում հայտնաբերել է մանրէներ, ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչներ ու մակաբույծներ

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ամփոփել է ՀՀվարչապետի՝հանրապետությունում գործողձկնաբուծարաններում աճեցված ձկան որակի նկատմամբ խիստ վերահսկողություն իրականացնելուհանձնարարականի հիման վրա անցկացված անասնահմաճարակային մշտադիտարկման արդյունքները:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՍԱՏՄ-ից, ՀանրապետությանԱրարատի, Արմավիրի, Արագածոտնի,Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի և ՎայոցՁորի մարզերի 85 ձկնաբուծարաններում (Արարատի՝ 60, Արմավիրի՝ 12, Արագածոտնի՝ 1, Գեղարքունիքի՝ 5, Կոտայքի՝ 4, Շիրակի 2 և ՎայոցՁորի 1) իրականացված միջոցառումները բացահայտել են հետևյալ պատկերը.

ձկնաբուծական տնտեսություններում կիրառվող բոլոր՝ թե ներմուծված և թե տեղական արտադրության տարբեր հասակային խմբերի համար նախատեսված կերերը ունեցել են համապատասխանության սերտիֆիկատներ, եղել են մակնշված:

Փորձաքննություններիանցկացմաննպատակով՝ իրականացվելէձկան նմուշառում,որի արդյունքներով հայտնաբերվել են խախտումներ և անհամապատասխանություններ: Այսպես՝

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

Մանրէաբանական ցուցանիշներ

«Պլանետա ֆիշ» ՍՊԸ-ի նմուշներում հայտնաբերվել էԱՑԽՄևախտածին ա/թ սալմոնելաներ,«Էլմար» ՍՊԸ-ի և«Կրիստալ ֆիշ» ՍՊԸ-ի նմուշներում՝ԱՑԽՄ(աղիքային ցուպիկի խմբի մանրէներ):

Ինֆեկցիոն հիվանդություն

Ա/Ձ Աննա Ասատրյան, Ա/Ձ Մարտին Եվրեյան, Ա/Ձ Նորայր Բարսեղյան, «Ալեքս ֆիշ» ՍՊԸ, «Պլանետա ֆիշ» ՍՊԸ, «Բլեք դայմոնդ» ՍՊԸ, «Էլմար» ՍՊԸ, «Կրիստալ ֆիշ» ՍՊԸ, «Սպիտակ դելֆին» ՍՊԸ, «Հովհերմ» ՍՊԸ, «Բիգամա ֆրութ ՀՌ ՀՁ» ՍՊԸ, «Էկո ֆիշ» ՍՊԸ ձկնաբուծական տնտեսություններից վերցված նմուշներում հայտնաբերվել են ինֆեկցիոն հիվանդության՝ Aeromonas hydrophila / caviae,հարուցիչներ։

Մակաբուծային հիվանդություն

«Հովհերմ» ՍՊԸձկնաբուծարանից վերցված նմուշում հայտնաբերվել էդիպլոստոմոզ, իսկ«Սպիտակ դելֆին» ՍՊԸ-ի նմուշներում՝իխտիոթիրոզ։

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

Մանրէաբանական ցուցանիշներ

«Հայր եվ որդիԲունիաթյաններ» և «Իշխանալիճ» ՍՊԸ-ներ-ից վերցված ձկան նմուշներումհայտնաբերվել է՝ ԱՑԽՄ։

Այլ տնտեսություններում խախտումներ չեն հայտնաբերվել:

Հայտնաբերված հիվանդությունների և շեղումների վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտներին Տեսչական մարմնի տեսուչների կողմից տրվել են ցուցումներ, խորհուրդներ՝ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման, ինչպես նաև պարբերաբար ախտահանություններ իրականացնելու ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում