IDBank-ն ու Իդրամը՝ կրկնակի զոհ ունեցած արցախցի մեր հայրենակիցների կողքին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարվա վերջին աշխատանքային օրը IDBank-ն ու Իդրամը հյուրընկալել են արցախցիների։ Նրանցից 22-ը երկու կամ ավելի զոհ են ունեցել այս տարի, 8-ը հղի կանայք են, ում ամուսինները զոհվել են, ընտանիքներից 3-ում զոհվել է մայրը։

«Մենք միևնույնն է չենք կարողանալու լիարժեք հասկանալ նրանց ցավը, բայց մեր ծրագրերի միջոցով փորձում ենք կիսել այդ ցավը, այս ընտանիքների կողքին լինել ու մի փոքր թեթևացնել նրանց հոգսը։ Այսօր նրանց համար փոքրիկ նվերներ ենք պատրաստել, ինչպես նաև idplus լոյալության հարթակի 150.000 դրամ արժողությամբ նվեր քարտեր, որոնք նրանք կկարողանան օգտագործել բոլոր այն վաճառակետերում, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն, այսինքն` ավելի քան 19.000 կետերում։ Բայց ամենակարևոր միտքը, որ ուզում էինք հաղորդել նրանց այսօր այն է, որ մենք իրենց կողքին ենք», - ասում է Իդրամի և IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

«Հայորդի» նախաձեռնության համակարգող Վաչե Վարդանյանի խոսքով՝ այս աջակցությունը կարևոր է ոչ միայն ֆինանսական տեսանկյունից, այլ նաև՝ հոգեբանական։ «Իդրամն ու IDBank-ը ոչ թե մեկանգամյա, այլ մշտապես շարունակական աջակցություն են ցուցաբերում մեր շահառու ընտանիքներին», - ասել է Վաչե Վարդանյանը։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից

Հայերեն فارسی

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ