Տնտեսություն

Նպատակ ունենք արևային կայանների հզորությունը հասցնել 1500 մեգավատի. Սանոսյան

2 րոպեի ընթերցում

Նպատակ ունենք արևային կայանների հզորությունը հասցնել 1500 մեգավատի. Սանոսյան

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարության համար ոգևորիչ են հաջողությունները, որոնք վերջին տարիներին արձանագրվել են արևային էներգետիկայի ոլորտում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Բոլոր ցուցանիշները, որ դրել ենք, հաճախ ոչ միայն դրանց հասնում ենք, այլև գերազանցում ենք: Մենք բավականին խրախուսող քաղաքականություն ենք վարում արևային էներգիայի սարքավորումների տեղադրման առումով, և դա իր արդյունքը տալիս է: Մեր ռազմավարությամբ նպատակ ունենք արևային կայանների հզորությունը հասցնել 1500 մեգավատի»,-ասաց Գնել Սանոսյանը:

Սանոսյանը կարևորեց նաև ատոմակայանի շահագործման կրկնակի երկարաձգման գործընթացը: Նախարարը նշեց՝ նպատակ ունեն ատոմակայանի շահագործման լիցենզիան երկարաձգել ևս 10 տարով՝ 2026 թվականից հասցնելով մինչև 2036 թվական: Նա հիշեցրեց, որ այդ ընթացքում՝ շահագործմանը զուգընթաց, պլանավորում են ունենալ նոր ատոմային էներգաբլոկ:

«Մեզ համար շարունակում է մեծ հետաքրքրություն ներկայացնել անդրսևծովյան մալուխի ծրագիրը, և մենք աշխատանք ենք տանում գործընկեր երկրների հետ, որպեսզի Հայաստանը այդ ծրագրի մասնակից դառնա»,- եզրափակեց նախարարը:

Կարդացեք հոդվածը` Русский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում