Հասարակական

Գյումրիում փլուզման հետևանքով կա 1 զոհ

1 րոպեի ընթերցում

Գյումրիում փլուզման հետևանքով կա 1 զոհ

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 29-ին, ժամը 10:45-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարալին թաղամասից Մուշ թաղամաս տանող ճանապարհին՝ ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ, պատ է փլուզվել, փլատակների տակ քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է ֆուտբոլի ակադեմիայի հետնամասի պարսպից մոտ 25 մ հատված, քաղաքացի Ն․ Մ․-ն (ծնված 1955 թ.) հայտնվել է փլատակների տակ և տեղում մահացել:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, փլատակներից դուրս բերել քաղաքացու դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում