Հասարակական

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի նիստ

1 րոպեի ընթերցում

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի նիստ

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հինգերորդ նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստում նախ ներկայացվել են 2-րդ և 3-րդ նիստերի ընթացքում հաստատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների վերջնական հաշվետվությունները: Դրանք են «Հանրապետական գիտաբժշկական գրադարանի արդիականացում», «Վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման և վաղօրոք նախազգուշացման համակարգի հիմնում» նախագծերը: Կոմիտեի անդամները հաստատել են նախագծերը վերջնական հաշվետվությունների հիման վրա:

Հաջորդիվ՝ կոմիտեի անդամներին ներկայացվել են նոր նախագծեր, որոնք վերաբերել են ճանապարհատրանսպորտային ոլորտի բարելավմանը: Ծավալված քննարկման արդյունքում բարձրացվել են հարցեր, որոնք վերաբերել են նախագծերում ներկայացված խնդիրների լուծումներին ու առաջարկվող մեխանիզմներին:

Վարչապետը հանձնարարել է ներդրումային կապիտալ ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով կոնսոլիդացնել որոշ նախագծեր և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում