Քաղաքականություն

Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ու Իրանի արտաքին գործերի նախարարը գոհունակությամբ ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության կարևորությունը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական և անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր, ինչի շրջանակներում երկուստեք կարևորվել է ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործուն քայլերի իրականացումը:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծին և կարևորել մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն ունենալու հրամայականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում