Դուք բոլորդ ձեր գիտելիքները օգտագործում եք հանուն Հայաստանի հզորացման․ նախագահը պարգևներ շնորհեց տարբեր ոլորտի ներկայացուցիչների

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահիհրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևներ և կոչումներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդաստիճանի շքանշանով պարգևատրվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Մխիթար Գոշ» մեդալով՝Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Մխիթար Հերացի» մեդալով՝ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։

Նախագահը գեներալ-լեյտենանտի կոչում շնորհեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին, իսկ գեներալ-մայորի կոչում շնորհեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին։

Շնորհավորելով բոլորին պետական բարձր պարգևներ և կոչումներ ստացած գործընկերներին՝ Խաչատուրյանը ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը ապրում է դժվարին ժամանակներում և պետությունը ունի բոլորի անձնվեր և անխոնջ աշխատանքի կարիքը։ «Մեզանից յուրաքանչյուրն իր ոլորտում հարկ է, որ անի հնարավորությունների առավելագույնը, որպեսզի միասնական ջանքով կարողանանք դիմագրավել մեր պետության ու ժողովրդի առջև առկա մարտահրավերները, իսկ պետության կամ պետական պաշտոնյաների կարևոր գործառույթներից մեկն է արժանին մատուցել իրենց գործին նվիրյալներին պարգևատրել ու խրախուսել, քանի որ նրանց աշխատանքը ոգևորում է բոլորիս, ուժ ու հավատ ներշնչում և մղում է նորանոր հաջողությունների։

Այսօր պարգևատրվածներին միավորում է մեկ բան՝ դուք բոլորդ ձեր գիտելիքները, ունակությունները ու կարողությունները օգտագործում եք հանուն և ի նպաստ Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը և այս գործում հավասարապես կարևոր են, թե՛ գիտնականների, թե՛ զինվորականի, թե՛ պետական պաշտոնյայի և թե՛ մարզիկի աշխատանքը»,- ասաց Խաչատուրյանը։

Օգտվելով առիթից նախագահը շնորհավորեց գալիք տոների՝ Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ և մաղթեց անսպառ երջանկություն, անվտանգ ու խաղաղ հայրենիքում արարելու բերկրանք, կերտելու ու կառուցելու կորով հանուն Հայաստանի Հանրապետությանը հզորության ու բարօրության։

Հայերեն Русский

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը