Տնտեսություն

Արձանագրվել են բենզինի ձեռքբերման և իրացման գների առերևույթ անհամարժեք փոփոխություններ․ ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել

2 րոպեի ընթերցում

Արձանագրվել են բենզինի ձեռքբերման և իրացման գների առերևույթ անհամարժեք փոփոխություններ․ ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով իրականացրել է բենզինի շրջանառության ոլորտում գնագոյացման և գնային քաղաքականության վերաբերյալ ուսումնասիրություն: Ուսումնասիրության ընթացքում դիտարկվել են բենզինի շրջանառության ոլորտում, այդ թվում՝ Երևան քաղաքի բենզալցակայաններում տեղի ունեցող գնային փոփոխությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանձնաժողովից հայտնում են, որ առկա տեղեկատվության ուսումնասիրության և համադրման արդյունքում 2022 և 2023 թվականների ընթացքում արձանագրվել են «Սի Փի ԷՍ էներջի գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» և «Մաքս Օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից բենզինի գների ինքնարժեքը կազմող ծախսային բաղադրիչների, այդ թվում՝ ձեռքբերման գների և ընկերությունների կողմից բենզինի իրացման գների առերևույթ անհամարժեք փոփոխություններ, ներառյալ չհիմնավորված բարձր և ցածր գնային քաղաքականության դրսևորումներ։

Արդյունքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերոնշյալ ընկերությունների նկատմամբ գերիշխող դիրքի առերևույթ չարաշահման հիմքով հարուցել է վարույթներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում