Տնտեսություն

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներով 22 փաստաթուղթ է ստորագրվել

3 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներով 22 փաստաթուղթ է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների ղեկավարները դեկտեմբերի 25-ի գագաթնաժողովի արդյունքներով հաստատել են մինչև 2045 թվականն ընկած ժամանակաշրջանում միության հետագա զարգացման հռչակագիրը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Ինչպես նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ընդհանուր առմամբ տեղի է ունեցել մտքերի փոխանակում գործունեության կարևոր ասպեկտների շուրջ, նախանշվել են ինտեգրացիոն համագործակցության խորացման ռազմավարական հեռանկարները։ «Մասնավորապես, նեղ կազմով հանդիպմանը] քննարկվել է ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակաշրջանում տնտեսական գործընթացների հետագա զարգացման հռչակագրի ընդունման հարցը:

Այս գաղափարը հավանության է արժանացել, Բարձրագույն խորհրդի բոլոր անդամները համաձայնվել են հաստատել հռչակագիրը: Համապատասխան որոշումը մենք կձևակերպենք մեր հանդիպման արդյունքներկով»,-ասել է Պուտինը՝ բացելով քննարկումն ընդլայնված կազմով։

Նա ընդգծել է, որ հռչակագիրը ծրագրային բնույթի նոր փաստաթուղթ է, որտեղ նախատեսված են առանցքային ճյուղերում համատեղ ջանքերի մեծացման քայլերը և սահմանված են փոխգործակցության լրացուցիչ ոլորտները, ինչպիսիք են կլիմայի օրակարգը, բժշկությունը, զբոսաշրջությունը և մի շարք այլ ոլորտներ։

Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքումը։ Ռուսական կողմից փաստաթուղթը հաստատել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Կարծում եմ սա շատ լավ քայլ է դեպի առաջ»,- ընդգծել է Պուտինը։

Ինչպես հաղորդում է Կրեմլի կայքը, բացի հռչակագրից, նիստի շրջանակներում ստորագրվել է ևս 21 փաստաթուղթ։ Դրանց թվում են արձանագրություններ, հրամաններ և որոշումներ, որոնք վերաբերում են համագործակցության հետագա զարգացմանը։

Բացի այդ, ղեկավարները հաստատել են ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի պայմանագրում փոփոխությունները, 2024 թվականին ԵԱՏՄ-ի միջազգային գործունեության հիմնական ուղղությունները, միության երկրների 2024-2025 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները, ԵԱՏՄ 2022 թվականի բյուջեի կատարման հաշվետվության և 2024 թվականի բյուջեի մասին որոշումները և այլ հարցեր:

ԱրարատԲանկը,  հաղթահարելով մի շարք մարտահրավերներ, բարձր ցուցանիշներով է ամփոփել անցած ֆինանսական տարին

Տնտեսություն

ԱրարատԲանկը, հաղթահարելով մի շարք մարտահրավերներ, բարձր ցուցանիշներով է ամփոփել անցած ֆինանսական տարին

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

Տնտեսություն

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

Տնտեսություն

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

Եվրոպական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 26/06/24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26//06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26//06/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26/06/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26/06/24

Նավթի գները նվազել են - 26/06/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26/06/24

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 26/06/24

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում