Հասարակական

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը տոներին ընդառաջ այցելել է Գյումրու երեխաների տուն

1 րոպեի ընթերցում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը տոներին ընդառաջ այցելել է Գյումրու երեխաների տուն

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն Ամանորին ընդառաջ այցելել է «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նախարար Մկրտչյանը դիտել է երեխաների պատրաստած ամանորյա ներկայացումը, շփվել նրանց հետ, լսել ցանկություններն ու հանձնել ամանորյա նվերները։

Վերջինս ծանոթացել է նաև խնամքի հաստատության զգայական սենյակի հնարավորություններին, որտեղ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ երեխաների ֆիզիկական և հոգեբանական զարգացման համար։

Նախարարը շնորհավորել է երեխաներին առաջիկա տոների կապակցությամբ՝ մաղթելով անհոգ և խաղաղ մանկություն։

Mlsa_1.jpg (1.10 MB)

Mlsa_2.jpg (1.17 MB)

Mlsa_3.jpg (859 KB)

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում