Հասարակական

Ադրբեջանի կողմից կեղծ մեղադրանքներով դատապարտված Վագիֆ Խաչատրյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարանի վճռի դեմ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի կողմից կեղծ մեղադրանքներով դատապարտված Վագիֆ Խաչատրյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարանի վճռի դեմ

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաչինի միջանցքում 2023 թվականի հուլիսի 29–ին ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված և կեղծ մեղադրանքով դատապարտված Վագիֆ Խաչատրյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարանի վճռի դեմ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Դեկտեմբերի 25-ին Բաքվի վերաքննիչ դատարանում դատավոր Հասան Ահմեդովի նախագահությամբ կայացած նիստում ուսումնասիրվել են Վագիֆ Խաչատրյանի վերաքննիչ բողոքի ապացույցները և անձնական տվյալները:

Առաջին դատական նիստը նշանակվել է 2024 թ. հունվարի 7-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում