ՌԴ դեսպանն ընդունել է Հայաստանի հանդեպ պաշտպանական ոլորտում որոշ պարտավորությունների հետ կապված խնդիրների առկայությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված գրեթե բոլոր պայմանագրերն իրագործվել են, սակայն որոշ պայմանագրերի հետ կապված խնդիրներ կան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մեր երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի և հիմնված է 2013 թվականի հունիսի 25-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին համաձայնագրի վրա: Գրեթե բոլոր կնքված պայմանագրերը կա՛մ արդեն ավարտված են՝ ժամանակին և բարձր որակով, կա՛մ գտնվում են իրականացման վերջնական փուլում», - նշել է Կոպիրկինը։

Նա հավելել է, որ Մոսկվան և Երևանը նաև քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրերի կնքումը։

Միևնույն ժամանակ, դեսպանն ընդունել է, որ որոշ պայմանագրերի հետ կապված խնդիրներ կան՝ կապված ռուսական կողմի պարտավորությունների կատարման հետ։

«Որոշ առանձին ​​պայմանագրերի առնչությամբ իսկապես կան հարցեր՝ կապված ռուսական ձեռնարկությունների կողմից պաշտպանական ոլորտում պետական ​​պատվերը կատարելու պարտավորությունների հետ, սակայն դրանք աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության ընթացքում», - ասել է ՌԴ դեսպանը։

Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին չի մատակարարել վճարված գումարի դիմաց սպառազինությունը։ Երևանը հույս է հայտնել, որ այդ հարցը ռուսական կողմի հետ կլուծվի գործընկերային մթնոլորտում։

Հայերեն العربية English Español Français ქართული Русский Türkçe 中文

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան