Հասարակական

Զինված ուժերի ողջ անձնակազմը պաշտպանության նախարարի հրամանով պարգևավճար կստանա

1 րոպեի ընթերցում

Զինված ուժերի ողջ անձնակազմը պաշտպանության նախարարի հրամանով պարգևավճար կստանա

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ տարեվերջին զինված ուժերի ողջ անձնակազմը պարգևատրվելու է մեկ պաշտոնային դրույքի չափով։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Հարց Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ տարեվերջին զինված ուժերի ողջ անձնակազմը պարգևատրվելու է մեկ պաշտոնային դրույքի չափով, հաստատու՞մ եք այս տեղեկությունը

Պատասխան Հաստատում եմ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը շուտով ստանալու է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում