Ոչ թե մարդու տարիքը պետք է լինի ուղենիշը, այլ նրա աշխատունակությունը և որակավորումը. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ժողովրդագրության ռազմավարությունը պետք է միտված լինի պատշաճ որակավորում ունեցող կենսաթոշակային տարիքի անձանց գործընթացների մեջ պահելուն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ՀՀ կառավարության նիստին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ քննարկում էինք Հայաստանի Հանրապետության ժողովրդագրության ռազմավարությունը և քննարկում էինք նաև, որ մեր ռազմավարությունները պետք է միտված լինեն պատշաճ որակավորում ունեցող կենսաթոշակային տարիքի անձանց գործընթացների մեջ պահելուն։ Օրինակ՝ տարիքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող գիտնականները կարող են և թոշակավորվել, և համապատասխան ստանդարտներով շարունակել իրենց գիտական գործունեությունը, ինչը, կարծում եմ, չափազանց կարևոր որոշում է։

Ժողովրդավարության ռազմավարության առումով քննարկում էինք, որ ոչ թե մարդու տարիքը պետք է լինի ուղենիշը, այլ նրա աշխատունակությունը և որակավորումը։ Սա շատ կարևոր հանգամանք է և ունենք երկու գործնական խնդիր։ Առաջինը, որ իսկապես նրանք, ովքեր որակավորմանը չեն համապատասխանում, կազմակերպությունները «գերի» չընկնեն այդ կադրերի ձեռքում և երկրորդը՝ եթե համապատասխանում է որակավորման և աշխատունակության անհրաժեշտ չափանիշներին՝ մարդը թող աշխատի, դա լավ է և՛ իրեն, և՛ ընտանիքին, և՛ երկրին, և՛ բոլորին»,-ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ այս գաղափարը նորամուծություն է և այն ներդրելու ուղղությամբ աշխատանքներ կտարվեն։

Հայերեն العربية Русский

ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններում նոր միջնորդ չկա. Էսմայիլ Բաղայի

Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները

ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը

«էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 8 հազար մարդ մնում է տարհանման կենտրոններում

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

Վաշինգտոնի նահանգում անտառային հրդեհներն առնվազն 600 շինություն են ոչնչացրել. AP

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը

Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն այն կարգավիճակն է, որն առավել ուղիղ առնչվում է վարչապետի աշխատանքային առաջնահերթությունների հետ. Փաշինյանը ներկայացրել է Մակունցին