ԿԳՄՍ նախարարն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրենն անդրադարձել են ԼՂ-ից տեղահանված երեխաների կրթության հարցին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը, որն առնչվում է ինչպես ոլորտային ծրագրերին, այնպես էլ բարդ ժամանակներում առաջացած լրացուցիչ մարտահրավերներին:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է կազմակերպության դերը «ՀՀ կրթության` մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի» մշակման և այդ աշխատանքների իրականացման գործում: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը շեշտել է ակտիվ համագործակցությունը «Գլոբալ գործընկերությունը կրթության ոլորտում» («Global Partnership for Education») ծրագրի շրջանակում և ընդգծել կազմակերպության ջանքերը «Մարդասիրական արձագանք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների և երիտասարդների կրթության կարիքների» աշխատանքային խմբի համանախագահությունում:

«Պատրաստ ենք խորացնելու համագործակցությունը բոլոր այն ուղղություններով, որտեղ դրա կարիքը կա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել կրթության ոլորտում Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը:

Նա ողջունել է ՀՀ կառավարության կողմից կրթական բոլոր մակարդակներում իրականացվող լայնածավալ բարեփոխումները: Ռեգինա Դե Դոմինիկիսը, մասնավորապես, առանձնացրել է ներառական և նախադպրոցական կրթության, թվայնացման ռազմավարության, հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման, ինչպես նաև «Երիտասարդության մասին» օրենքի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի ապահովմանն ու հանրակրթական դպրոցներում նրանց ներգրավվածությանը: Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար սովորող է ընդգրկվել, իսկ ավելի քան 1000 սովորողներ իրենց կրթությունը շարունակում են քոլեջներում և ուսումնարաններում: Բուհերը ևս, ըստ համապատասխան մասնագիտությունների, կազմակերպում են բռնի տեղահանված ուսանողների կրթությունը:

«Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կրթական համակարգերում եղած տարբերությունները որոշակի հարցեր են առաջացնում: Հայաստանում պարտադիր է 12-ամյա կրթությունը, իսկ ԼՂ-ում պարտադիր է եղել 9-ամյա կրթությունը: Հիմա մենք խնդիր ունենք դպրոցներում ներգրավելու նաև այդ տարիքային խմբի երեխաներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու առումով կարևորելով նաև սոցիալական աշխատողների դերակատարությունը:

ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրենի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել նաև երիտասարդության ոլորտի աշխատանքներին ցուցաբերվող աջակցության համար՝ հատկապես կարևորելով «Երիտասարդության մասին» օրենքի մշակման հարցում այլ երկրների օրենսդրական փորձի փոխանակման հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրելու ընթացիկ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Հայերեն Español Русский

ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններում նոր միջնորդ չկա. Էսմայիլ Բաղայի

Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները

ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը

«էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 8 հազար մարդ մնում է տարհանման կենտրոններում

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

Վաշինգտոնի նահանգում անտառային հրդեհներն առնվազն 600 շինություն են ոչնչացրել. AP

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը

Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն այն կարգավիճակն է, որն առավել ուղիղ առնչվում է վարչապետի աշխատանքային առաջնահերթությունների հետ. Փաշինյանը ներկայացրել է Մակունցին