Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։

«Այո, Ադրբեջանը վատ է տրամադրված, Ադրբեջանին, գուցե, խաղաղության պայմանագիրը ձեռք չի տալիս։ Ադրբեջանը հասկանում է, որ կարող է դրա արդյունքում Հայաստանի տնտեսությունը շատ արագ վերելք ապրել, Հայաստանի զարգացման համար լուրջ հեռանկարներ կարող են լինել։ Այդ ամենը նրանք շատ լավ վերլուծում են և հետևություններ են անում։ Բնականաբար, նրանք այդքան ոգևորված չեն, որ Հայաստանի հեռանկարն այդպիսին լինի։ Այսօր տեսնում ենք, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի խաղաղության պայմանագիր կնքելուց կամ այնպիսի պայմանագիր կնքելուց, որը հստակ երաշխավորված կլինի։ Ադրբեջանը հիմա ամեն ինչ անում է, որ գոնե ստորագրվելու դեպքում նոյեմբերի 9-ի նման մի փաստաթուղթ լինի, որ հետո բոլոր կետերը հնարավոր լինի խախտել, ինչը տեսել ենք և ինչը թույլ չենք տալու։ Բայց Ադրբեջանի ուզածով չէ․ կա միջազգային հանրություն, կա Արևմուտք, կան բազմաթիվ երկրներ և, իհարկե, Ադրբեջանի վրա այսօր դիվանագիտական ճնշումը բավականին մեծ է։ Ադրբեջանին պետք է բերել կառուցողական դաշտ»,- ընդգծեց Խաչատրյանը։

Հայերեն العربية English Español ქართული Русский Türkçe 中文

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան